ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մեր պատմությունը սկսվում է 1963 թվականից: «Արարատ Քենինգ Ֆեքթըրի»-ն հիմնադրվել է 60 տարի առաջ: Սկզբում այն եղել է չիր-չամիչի փոքր արտադրամաս, այնուհետև ժամանակի ընթացքում ընդլայնվել է և այսօր ունի 7 գործող արտադրամաս:ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ընկերությունն արտադրում է ավելի քան 50 տեսակի արտադրանք: Գործարանն ունի 2 հզոր հոսքագիծ բարձրորակ տոմատի մածուկի արտադրության համար։ Մեր գործարանը զբաղվում է տոմատի մածուկի, բնական հյութերի, մուրաբաների, ջեմերի, կոմպոտների, մարինադների, պահածոների և չրերի, ասեպտիկ մածուկների, մրգային խյուսերի արտադրությամբ:ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
"Արարատ Քենինգ Ֆեքթըրիի" արտադրանքի բարձր որակը պայմանավորված է նաև աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով և երկարամյա փորձով։ Թիմում ամենաարժեքավոր հատկանիշներն են արդյունավետությունը, պրոֆեսիոնալիզմը և փորձառությունը։ Այս բոլոր հատկությունները լիովին կիրառելի են ծառայությունների համար: